21:22  ,  10 դեկտեմբերի, 2022

Ռոնալդուն արտասվելով լքեց խաղադաշտը, նա ոչ մի գոլ չի խփել ԱԱ-ների փլեյ-օֆֆում

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արտասվելով հեռացավ խաղադաշտից աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Մարոկկոյի հավաքականին 0:1 հաշվով պարտությունից հետո։

Ռոնալդուն աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆում ոչ մի գոլ չի խփել։ 

Կարիերայի ընթացքում նա մասնակցել է ԱԱ-ի փլեյ-օֆֆի 8 հանդիպման, 570 րոպեում կատարել է 27 հարված, բայց գրավել մրցակցի դարպասը չի կարողացել, հաղորդում է Opta-ն։

Մարոկկոն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հասած առաջին աֆրիկյան թիմն է եւ կմրցի Անգլիա - Ֆրանսիա դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս