11:37  ,  10 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Մեսին՝ Նիդեռլանդներ - Արգենտինա հանդիպման լավագույն խաղացող

Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Նիդեռլանդներ - Արգենտինա հանդիպման լավագույն խաղացող։

Խաղի ընթացքում Մեսին դարձել էր գոլի հեղինակ 11-մետրանոցից, նաեւ դիպուկ էր իրացրել հետխաղային 11-մետրանոցը։

Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով։ Հետխաղային 11-մետրանոցներով Արգենտինան հաղթել էր 4:3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով