00:47  ,  10 դեկտեմբերի, 2022

Տիտեն հեռացավ Բրազիլիայի հավաքականից

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հեռացավ պաշտոնից, հաղորդում է TNT Sports-ը։

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում բրազիլացիները հետխաղային 11-մետրանոցներով պարտվել են աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային։

Տիտեի գլխավորությամբ Բրազիլիան երկրորդ առաջնությունում անընդմեջ հասավ քառորդ եզրափակիչ։

Նա 2016 թվականից էր գլխավորում ազգային թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով