23:19  ,  9 դեկտեմբերի, 2022

Լիվակովիչը աշխարհի առաջնության ռեկորդ կրկնեց

Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը կրկնել է ռեկորդ մեկ աշխարհի առաջնությունում հետ մղած 11-մետրանոցների քանակով։

Քառորդ եզրափակիչում Բրազիլիայի հավաքականին հաղթելուց (1:1, 11մ՝ 4:2) հետո Լիվակովիչի հետ մղած 11-մետրանոցների թիվը հասավ 4-ի։

Նրանից առաջ այդպիսի ցուցանիշ ունեցել եմ խորվաթ Դանիել Սուբաշիչը ԱԱ-2018-ում եւ արգենտինացի Սերխիո Գոյկոչեան՝  ԱԱ-1990-ում։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Խորվաթիան կմրցի Նիդեռլանդներ - Արգենտինա զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով