20:50  ,  9 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Խորվաթիան ու Բրազիլիան պայքարը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ (ֆոտո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում մրցում են 2018թ․ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիան եւ աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան։ Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 0:0։

Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց։ Գրեթե հավասար պայքարում Բրազիլիան ուներ որոշակի առավելություն, որն արտացոլվեց դարպասին կատարած 3 հարվածով։ 

3 սեյվ կատարեց Զագրեբի «Դինամոյի» 27-ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։ Առաջին խաղակեսում Խորվաթիան մրցակցի դարպասին հարված կատարել չկարողացավ։

Երկրորդ խաղակեսում բրազիլացիները զգալի խաղային առավելություն ունեին եւ եւս 5 հարված կատարեցին խորվաթների դարպասը։ 5 դրվագում էլ սեյվի հեղինակ դարձավ Դոմինիկ Լիվակովիչը։ Գնդակի վերահսկողությամբ հավասարություն էր (50/50 տոկոս), սակայն դարպասին հարված կատարել Խորվաթիայի թիմին չհաջողվեց։ 

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

1/8 եզրափակիչում Խորվաթիան հաղթել էր Ճապոնիային (1:1, 11մ՝ 3:1), Բրազիլիան՝ Հարավային Կորեային (4:1)։

Խորվաթիա - Բրազիլիա դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Նիդեռլանդներ - Արգենտինա զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով