19:47  ,  9 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Խորվաթիան ու Բրազիլիան առաջին խաղակեսում գոլ չխփեցին (ֆոտո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում մրցում են 2018թ․ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի եւ աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան։

Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց։ Գրեթե հավասար պայքարում Բրազիլիան ուներ որոշակի առավելություն, որն արտացոլվեց դարպասին կատարած 3 հարվածով։ 

3 սեյվ կատարեց Զագրեբի «Դինամոյի» 27-ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։

Խորվաթիան մրցակցի դարպասին հարված կատարել չկարողացավ։

Ընդմիջում է։

1/8 եզրափակիչում Խորվաթիան հաղթել էր Ճապոնիային (1:1, 11մ՝ 3:1), Բրազիլիան՝ Հարավային Կորեային (4:1)։

Խորվաթիա - Բրազիլիա դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Նիդեռլանդներ - Արգենտինա զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով