11:31  ,  8 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022-ի ֆավորիտների դասակարգումը՝ The Guardian-ի վարկածով

Բրիտանական The Guardian-ի վերլուծաբանները աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչից առաջ ներկայացրել են ֆավորիտների դասակարգումը՝ առավելությունը տալով Բրազիլիայի հավաքականին։

Երկրորդ տեղում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիան է։ Երրորդ տեղ է բարձրացել Պորտուգալիայի հավաքականը, եւ դա 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պահեստայինների կազմ տեղափոխվելու շնորհիվ։

ԱԱ-2022-ի ֆավորիտները

  1. Բրազիլիա
  2. Ֆրանսիա
  3. Պորտուգալիա
  4. Անգլիա
  5. Արգենտինա
  6. Նիդեռլանդներ
  7. Մարոկկո
  8. Խորվաթիա

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Դեկտեմբերի 9

Խորվաթիա - Բրազիլիա` 19:00 (Երեւանի ժամանակ)

Նիդեռլանդներ - Արգենտինա` 23:00

Դեկտեմբերի 10

Մարոկկո - Պորտուգալիա՝ 19:00

Անգլիա - Ֆրանսիա՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով