19:44  ,  7 դեկտեմբերի, 2022

Մբապեն վաղը կվերսկսի մարզումները Ֆրանսիայի թիմի ընդհանուր խմբում

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վաղը կվերսկսի մարզումները Դիդիե Դեշամի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։

Նախորդ օրը Կիլիան Մբապեն մարզվել էր անհատական ծրագրով։

Ֆրանսիայի հավաքականը քառորդ եզրափակիչի հանդիպումը Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հետ կանցկացնի դեկտեմբերի 10-ին:

4 խաղում 5 գոլ խփած Մբապեն աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով