20:52  ,  6 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Մարոկկո - Իսպանիա խաղում՝ լրացուցիչ ժամանակ (ֆոտո)

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի նախավերջին խաղում մրցում են Մարոկկոյի եւ Իսպանիայի հավաքականները։ Հիմնական ժամանակում գոլ խփել թիմերը չկարողացան՝ 0:0: Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Առաջին երկու խաղակեսերում հսկայական տարածքային առավելություն ուներ Իսպանիան (75 տոկոս գնդակի վերահսկողություն), սակայն 2 հարված կատարեց դարպասին, Մարոկկոն մեկ անգամ հարվածեց դարպասին։

Այս դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Պորտուգալիա - Շվեյցարիա զույգի հաղթողի հետ։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով