20:19  ,  6 դեկտեմբերի, 2022

Գավին՝ ԱԱ-ի փլեյ-օֆֆի երկրորդ ամենաերիտասարդ մասնակից Պելեից հետո

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին դարձավ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի երկրորդ ամենաերիտասարդ մասնակիցը բրազիլացի Պելեից հետո։ Իսպանիայի հավաքականը 1/8 եզրափակիչում մրցում է Մարոկկոյի թիմի հետ։ Գավին առաջին րոպեից խաղադաշտում է։

Գավին 18 տարեկան եւ 123 օրական է։ Պելեն 1958թ․ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի առաջին խաղին մասնակցել է 17 տարեկան եւ 249 օրականում, հաղորդում է Opta-ն։

Մարոկկո - Իսպանիա հանդիպման հաշիվը դեռ չի բացվել։ Ընթանում է երկրորդ խաղակեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով