19:46  ,  6 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Մարոկկոն ու Իսպանիան առաջին խաղակեսում գոլ չխփեցին (ֆոտո)

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի նախավերջին խաղում մրցում են Մարոկկոյի եւ Իսպանիայի հավաքականները։ Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0։

Հսկայական տարածքային առավելություն ուներ Իսպանիայի թիմը (70 տոկոս), սակայն դարպասին հարված կատարել այդպես էլ իսպանացիներին չհաջողվեց։ Մարոկկոյի թիմը 1 հարված կատարեց եւ սեյվի հեղինակ դարձավ Բիլբաոյի «Աթլետիկի» 25-ամյա դարպասապահ Ունաի Սիմոնը։

Ընդմիջում է։

Այս դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Պորտուգալիա - Շվեյցարիա զույգի հաղթողի հետ։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով