00:26  ,  6 դեկտեմբերի, 2022

Նեյմարը կրկնեց Պելեի եւ Ռոնալդոյի ցուցանիշը

Ֆրանսիական ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Նեյմարը Բրազիլիայի հավաքականի պատմության մեջ դարձավ երրորդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում երեք աշխարհի առաջնություններում։ Նեյմարը կրկնեց Պելեի եւ Ռոնալդոյի նվաճումը, հաղորդում է Opta Sport-ը։

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Բրազիլիան 4:0 հաշվով հաղթում է Հարավային Կորեային։ Նեյմարն աչքի ընկավ 11-մետրանոցից։ Ընթանում է երկրորդ խաղակեսը։

Նեյմարը 2014թ․ աշխարհի առաջնությունում երկու գոլ է խփել Խորվաթիային եւ Կամերունին, 2018թ․ աշխարհի առաջնությունում՝ նույնպես երկու գոլ Մեքսիկային եւ Կոստա Ռիկային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով