16:52  ,  5 դեկտեմբերի, 2022

Դեշամ․ Մբապեն հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է 3:1 հաշվով հաղթանակը լեհերի նկատմամբ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։ Այդ խաղում 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։

«Ֆավորիտի կարգավիճակում մենք կարող էին հաղթահարել խմբային փուլի արգելքը, բայց դա անել փլեյ-օֆֆում ավելի լավ է։ Մենք ունենք  մի քանի օր հանգստանալու եւ քառորդ եզրափակիչին պատրաստվելու համար, իսկ հիմա պետք է վայելել այս հաղթանակը։

Մբապեն հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Իհարկե, ես ֆրանսիացի եմ եւ նրա մարզիչը, բայց այդպես եմ կարծում։ Նա հատուկ պատրաստվել է այս առաջնությանը։ Նա բացառիկ ֆուտբոլիստի որակներ ունի։ Նա կարողանում է հանդիպման ընթացքում փոխել իր խաղը»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը դեկտեմբերի 10-ին կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով