16:52 5 դեկտեմբերի, 2022Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է 3:1 հաշվով հաղթանակը լեհերի նկատմամբ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։ Այդ խաղում 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։
«Ֆավորիտի կարգավիճակում մենք կարող էին հաղթահարել խմբային փուլի արգելքը, բայց դա անել փլեյ-օֆֆում ավելի լավ է։ Մենք ունենք մի քանի օր հանգստանալու եւ քառորդ եզրափակիչին պատրաստվելու համար, իսկ հիմա պետք է վայելել այս հաղթանակը։
Մբապեն հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Իհարկե, ես ֆրանսիացի եմ եւ նրա մարզիչը, բայց այդպես եմ կարծում։ Նա հատուկ պատրաստվել է այս առաջնությանը։ Նա բացառիկ ֆուտբոլիստի որակներ ունի։ Նա կարողանում է հանդիպման ընթացքում փոխել իր խաղը»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը դեկտեմբերի 10-ին կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.