Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիան մրցում է Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի հետ։ Առաջին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում է Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը։
39-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի փոխանցումից հետո «Լիվերպուլի» 32-ամյա կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը գրավեց սենեգալցիների դարպասը, որը պաշտպանում է Լոնդոնի «Չելսիի» 30-ամյա խաղացող Էդուար Մենդին (տեսանյութ)։
Ավելացված երրորդ րոպեին էլ Լոնդոնի «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնն օգտագործեց «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի փոխանցումը եւ խփեց անգլիացիների երկրորդ գոլը (տեսանյութ)։
Ընդմիջում է։
Անգլիա - Սենեգալ դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ, որը 3:1 հաշվով պարտության է մատնել լեհերին։
#ENG | #FIFAWorldCup pic.twitter.com/8CjhoenE12
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 4, 2022
#SEN | #FIFAWorldCup pic.twitter.com/kvjkglAoYn
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 4, 2022
Up and Running #ENG | #FIFAWorldCup pic.twitter.com/H0ToqQ4ROK
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 4, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում