23:49 4 դեկտեմբերի, 2022Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիան մրցում է Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի հետ։ Առաջին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում է Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը։
39-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի փոխանցումից հետո «Լիվերպուլի» 32-ամյա կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը գրավեց սենեգալցիների դարպասը, որը պաշտպանում է Լոնդոնի «Չելսիի» 30-ամյա խաղացող Էդուար Մենդին (տեսանյութ)։
Ավելացված երրորդ րոպեին էլ Լոնդոնի «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնն օգտագործեց «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի փոխանցումը եւ խփեց անգլիացիների երկրորդ գոլը (տեսանյութ)։
Ընդմիջում է։
Անգլիա - Սենեգալ դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ, որը 3:1 հաշվով պարտության է մատնել լեհերին։
#ENG | #FIFAWorldCup pic.twitter.com/8CjhoenE12
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 4, 2022
#SEN | #FIFAWorldCup pic.twitter.com/kvjkglAoYn
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 4, 2022
Up and Running #ENG | #FIFAWorldCup pic.twitter.com/H0ToqQ4ROK
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 4, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.