19:56  ,  4 դեկտեմբերի, 2022

Ժիրուն՝ Ֆրանսիայի թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում լեհերին խփած գոլի շնորհիվ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն 52 գոլով դարձավ Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (տեսանյութ

Նա առաջ անցավ Թիերի Անրիից՝ 51 գոլ։

2011 թվականից ազգային թիմում հանդես եկող Ժիրուն 117 խաղում է խփել 52 գոլ։ Անրին Ֆրանսիայի հավաքականում 1997-2010 թվականներին անցկացրել է 123 խաղ եւ 51 գոլ խփել։

Երրորդ տեղում է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 42 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով