16:32  ,  4 դեկտեմբերի, 2022

Կուլիբալի․ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք Անգլիային

Աֆրիկայի գավաթակիր Սենեգալի հավաքականի ավագ, Լոնդոնի «Չելսիի» 31-ամյա պաշտպան Կալիդու Կուլիբալին խոսել է Անգլիայի հավաքականի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։

«Սենեգալն աշխարհի առաջնությունում օրինակ է ծառայում բոլոր աֆրիկյան հավաքականների համար։ Մենք գիտեինք, որ կարող ենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին։ Սենեգալի հավաքականը միասնություն դրսեւորեց բոլոր խաղերում, որոնցում հաղթել է։

Հիմա սկսվում է փլեյ-օֆֆը։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք Անգլիային»,- Կուլիբալիի խոսքը մեջբերում է UOL-ը։

Անգլիա - Սենեգալ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Խմբային փուլում Սենեգալը 0:2 հաշվով պարտվել էր հոլանդացիներին, 3:1 հաշվով հաղթել Քաթարի թիմին, 2:1 հաշվով՝ էկվադորցիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով