14:43  ,  4 դեկտեմբերի, 2022

Արգենտինան Մեսիի հետ երբեք չի պարտվել հոլանդացիներին

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի առաջին զույգը կազմել են Արգենտինայի եւ Նիդեռլանդների հավաքականները։

Արգենտինացիները Լիոնել Մեսիի հետ երբեք չեն պարտվել հոլանդացիներին, հաղորդում է Squawka-ն։

Թիմերը Մեսիի մասնակցությամբ ունեցել երկու հանդիպում։ 2006թ․ ԱԱ-ի խմբային փուլում Արգենտինան ու Նիդեռլանդները խաղացել են ոչ ոքի՝ 0:0: 2014թ․ ԱԱ-ում 0:0 հաշվով ավարտվել է կիսաեզրափակիչի հանդիպումը։ Հետխաղային 11-մետրանոցներով Արգենտինան հաղթել էր 4:2 հաշվով։

Մինչեւ Մեսիի դարաշրջանը Արգենտինան ու Նիդեռլանդներն աշխարհի առաջնություններում հանդիպել են երեք անգամ։

1974թ․ ԱԱ-ի խմբային փուլում 4:0 հաշվով հաղթել են հոլանդացիները, 1978թ․ ԱԱ-ի եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով հաղթել է Արգենտինան, 1998թ․ ԱԱ-ի քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել է Նիդեռլանդների թիմը։

Քաթարում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչում Արգենտինան 2:1 հաշվով հաղթել է Ավստրալիային, Նիդեռլանդների թիմը՝ 3:1 հաշվով ԱՄՆ-ի հավաքականին։

Նիդեռլանդներ - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով