12:25  ,  4 դեկտեմբերի, 2022

Նեյմար․ Ինձ լավ եմ զգում, եւ հիմա ամեն ինչ լավ է լինելու

Բրազիլիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Նեյմարը վերսկսել է մարզումները Տիտեի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։

Նեյմարը ոտնաթաթի վնասվածք էր ստացել սերբերի դեմ խմբային փուլի առաջին տուրի խաղում եւ բաց թողել հաջորդ երկու խաղերը։

«Ինձ լավ եմ զգում, եւ հիմա ամեն ինչ լավ է լինելու»,- Թվիթերում գրել է Նեյմարը։

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Բրազիլաիյի հավաքականը կմրցի Հարավային Կորեայի հետ։ Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս