12:25 4 դեկտեմբերի, 2022Բրազիլիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Նեյմարը վերսկսել է մարզումները Տիտեի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։
Նեյմարը ոտնաթաթի վնասվածք էր ստացել սերբերի դեմ խմբային փուլի առաջին տուրի խաղում եւ բաց թողել հաջորդ երկու խաղերը։
«Ինձ լավ եմ զգում, եւ հիմա ամեն ինչ լավ է լինելու»,- Թվիթերում գրել է Նեյմարը։
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Բրազիլաիյի հավաքականը կմրցի Հարավային Կորեայի հետ։ Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.