35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Արգենտինա - Ավստրալիա հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Արգենտինան հաղթել է 2:1 հաշվով։ 1000-րդ պաշտոնական հանդիպումն անցկացրած Մեսին բացել էր խաղի հաշիվը։
5-րդ անգամ աշխարհի առաջնությունների մասնակցող Մեսին առաջին անգամ աչքի ընկավ փլեյ-օֆֆում։
Քառորդ եզրափակիչում Արգենտինան դեկտեմբերի 9-ին կմրցի հոլանդացիների հետ, որոնք պայքարից դուրս էին թողել ԱՄՆ-ի թիմին՝ 3:1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում