Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում մրցում են Նիդեռլանդների եւ ԱՄՆ-ի հավաքականները։ Ավարտվել է առաջին խաղակեսը։ 2:0 հաշվով հաղթում է Լուի վան Գալի գլխավորած Նիդեռլանդների թիմը։
10-րդ րոպեին Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 26-ամյա պաշտպան Դենզել Դյումֆրիսի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» 28-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպայը (տեսանյութ)։
Memphis Depay becomes @OnsOranje's outright second all-time top scorer! #FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/lfFrgMhVZs
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
Ավելացված առաջին րոպեին հոլանդացիների առավելությունը կրկնապատկեց Ամստերդամի «Այաքսի» 32-ամյա կիսապաշտպան Դեյլի Բլինդը (տեսանյութ)։ Գոլային փոխանցման հեղինակը դարձյալ Դյումֆրիսն էր։
#NED | #FIFAWorldCup pic.twitter.com/Lgpjihy5F0
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
Առաջին խաղակեսում Նիդեռլանդների թիմն այդ երկու հարվածն է կատարել Լոնդոնի «Արսենալի» 28-ամյա դարպասապահ Մեթ Թյորների պաշտպանած դարպասին։ Ամերիկացիները նույնպես երկու հարված կատարեցին դարպասին, սակայն հոլանդական «Հերենվեյնի» 28-ամյա դարպասապահ Անդրիս Նոպերտը սեյվեր կատարեց։
Ընդմիջում է։
The Netherlands are ahead at the break!#FIFAWorldCup | #Qatar2022
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
Նիդեռլանդների հավաքականը A խմբի առաջին տեղից է դուրս եկել փլեյ-օֆֆ՝ հետ թողնելով Սենեգալին, Էկվադորին եւ Քաթարին։ ԱՄՆ-ի թիմը B խմբում գրավել էր երկրորդ տեղը՝ առաջ թողնելով Անգլիայի հավաքականին եւ գերազանցելով Իրանին եւ Ուելսին։
Նիդեռլանդներ - ԱՄՆ զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի եւ Ավստրալիայի դիմակայության հաղթողի հետ։
Արգենտինա - Ավստրալիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ
Նիդեռլանդներ - ԱՄՆ՝ 2:0
Մեմֆիս Դեպայ, 10, Դեյլի Բլինդ, 45+1
#NED pic.twitter.com/CvaAWkOasK
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
#USA pic.twitter.com/ekfHnwpGHg
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
What a moment for Danny & Daley Blind pic.twitter.com/guoUSDNc3J
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 3, 2022
Արգենտինա - Ավստրալիա` 23:00 (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում