Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի երկու խաղացող վնասվածքների պատճառով այլեւս չի կարողանա խաղալ աշխարհի առաջնությունում։
Ծնկի վնասվածքներ են ստացել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսն ու իսպանական «Սեւիլիայի» պաշտպան Ալեքս Տելեսը, հաղորդում է Globo Esporte-ն։
Գաբրիել Ժեզուսի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին։ Տելեսի վնասվածքն ավելի բարդ է։ Հնարավոր է՝ պահանջվի վիրահատություն։
Բրազիլիայի հավաքականն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում դեկտեմբերի 5-ին կմրցի Հարավային Կորեայի թիմի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում