18:35  ,  3 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022-ում Ժեզուսն ու Տելեսն այլեւս չեն օգնի Բրազիլիային

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի երկու խաղացող վնասվածքների պատճառով այլեւս չի կարողանա խաղալ աշխարհի առաջնությունում։

Ծնկի վնասվածքներ են ստացել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսն ու իսպանական «Սեւիլիայի» պաշտպան Ալեքս Տելեսը, հաղորդում է Globo Esporte-ն։

Գաբրիել Ժեզուսի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին։ Տելեսի վնասվածքն ավելի բարդ է։ Հնարավոր է՝ պահանջվի վիրահատություն։

Բրազիլիայի հավաքականն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում դեկտեմբերի 5-ին կմրցի Հարավային Կորեայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով