14:17  ,  3 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Խմբային փուլի խորհրդանշական հավաքականը

WhoScored-ը կազմել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի խորհրդանշական հավաքականը՝ հաշվի առնելով ամեն դիրքում խաղացողների ամենաբարձր միջին գնահատականը։

Լավագույն ֆուտբոլիստը միջին գնահատականով (8.4) Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն է, որը երկու խաղում դարձել է երկուական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

ԱԱ-2022, խմբային փուլի խորհրդանշական հավաքական

Դարպասապահ․ Վոյցեխ Շչեսնի (Լեհաստան, 8.2)։

Պաշտպաններ․ Աշրաֆ Հակիմի (Մարոկկո, 7.5), Ժան-Շառլ Կաստելետո (Կամերուն, 7.7), Հարի Մագուայր (Անգլիա, 7.4), Տեո Էրնանդես (Ֆրանսիա, 8.0)։

Կիսապաշտպաններ․ Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա, 8.4), Ֆրենկի դե Յոնգ (Նիդեռլանդներ, 7.7), Կազեմիրո (Բրազիլիա, 7.9)։

Հարձակվողներ․ Կիլիան Մբապե (Ֆրանսիա, 7.8), Լիոնել Մեսի (Արգենտինա, 7.9), Անտուան Գրիզման (Ֆրանսիա, 7.7)։

Աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 18-ին։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Դեկտեմբերի 3

Նիդեռլանդներ - ԱՄՆ՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

Արգենտինա - Ավստրալիա` 23:00

Դեկտեմբերի 4

Ֆրանսիա - Լեհաստան` 19:00

Անգլիա - Սենեգալ՝ 23:00

Դեկտեմբերի 5

Ճապոնիա - Խորվաթիա` 19:00         

Բրազիլիա - Հարավային Կորեա` 23:00        

Դեկտեմբերի 6

Մարոկկո - Իսպանիա` 19:00         

Պորտուգալիա - Շվեյցարիա`  23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով