Բրազիլիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դեկտեմբերի 3-ին կվերսկսի մարզումները, հաղորդում է Uol-ը։
Նա ոտնաթաթին հարված էր ստացել սերբերի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում եւ փոխարինվել։ Տիտեի գլխավորած թիմը հաղթել էր 2:0 հաշվով։ Հետագայում հայտնի էր դարձել, որ Նեյմարը նաեւ բարձր ջերմություն է ունեցել։
Նեյմարի մասնակցությունը 1/8 եզրափակիչի հանդիպմանը քիչ հավանական է։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է քառորդ եզրափակիչում, եթե Բրազիլիան հասնի հաջողության։
Խմբային փուլի վերջին տուրում Բրազիլիան դեկտեմբերի 2-ին կխաղա Կամերունի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում