23:57  ,  29 նոյեմբերի, 2022

Ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապարը կլինի առաջին կին գլխավոր մրցավարն ԱԱ-ի պատմության մեջ

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի Գերմանիա - Կոստա Ռիկա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապարը, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։

Ֆուտբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության պատմության մեջ նա կլինի առաջին կին գլխավոր մրցավարը։

Կոստա Ռիկա - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

2020 թվականին Ֆրապարը դարձել էր առաջին կին գլխավոր մրցավարը Չեմպիոնների լիգայում, իսկ Եվրո-2020-ում նա առաջին կին մրցավարն էր տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով