15:31  ,  29 նոյեմբերի, 2022

Ռոնալդու․ Գնդակին հպում կար

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուղիղ եթերում կարծիք է հայտնել, որ Ուրուգվայի դեմ խաղում կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո գլխով հպվել է գնդակին՝ գրավելով մրցակցի դարպասը, հաղորդում է O Jogo-ն։

Սկզբում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը գոլը գրանցել էր Ռոնալդուի անվան դիմաց, սակայն հետո փոխել՝ գոլի հեղինակ նշելով Ֆերնանդեշին։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի ՖԻՖԱ-ին՝ խնդրի քննարկման եւ պաշտոնական պարզաբանման խնդրանքով։

Պորտուգալիայի հավաքականի երկրորդ գոլը եւս խփել էր Ֆերնանդեշը։ Պորտուգալիան Ուրուգվային հաղթել է 2:0 հաշվով եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով