20:23  ,  28 նոյեմբերի, 2022

Բենզեման սպասվածից շուտ կվերականգնվի եւ կարող է մասնակցել ԱԱ-ի փլեյ-օֆֆին

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման դեռ կարող է վերադառնալ ազգային թիմի ճամբար եւ մասնակցել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆին, հաղորդում է Onda Madrid-ը։

Ազդրի մկանային վնասվածքի պատճառով Բենզեման լքել է թիմի ճամբարը, սակայն հիմա նշվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստի ապաքինումը արագ է ընթանում, եւ նա կհասցնի վերականգնվել մինչեւ առաջնության ավարտը։

Վերջնական որոշումը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամինն է։ Բենզեման մնում է թիմի հայտացուցակում։

Ֆրանսիայի հավաքականն արդեն ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով