15:00  ,  28 նոյեմբերի, 2022

Աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը սպառնացել է Մեսիին

Մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը Թվիթերում արած գրառումով սպառնացել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկը տրորելու համար։

«Մեսին Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկով եւ երկրի դրոշով սրբել է հատակը։ Թող աղոթի Աստծուն, որ ես նրան չգտնեմ»,- գրել է Ալվարեսը։

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը Մեսիի գոլի եւ գոլային փոխանցման շնորհիվ 2:0 հաշվով հաղթել էր Մեքսիկայի հավաքականին։ Խաղից հետո արգենտինացիները հանդերձարանում ցնծությամբ նշել էին հաղթանակը։ Տեսանյութում երեւում է, որ Մեսին Մեքսիկայի հավաքականի խաղացողի հետ փոխանակած խաղաշապիկը գցել է հատակին եւ տրորել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս