15:00 28 նոյեմբերի, 2022Մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը Թվիթերում արած գրառումով սպառնացել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկը տրորելու համար։
«Մեսին Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկով եւ երկրի դրոշով սրբել է հատակը։ Թող աղոթի Աստծուն, որ ես նրան չգտնեմ»,- գրել է Ալվարեսը։
Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը Մեսիի գոլի եւ գոլային փոխանցման շնորհիվ 2:0 հաշվով հաղթել էր Մեքսիկայի հավաքականին։ Խաղից հետո արգենտինացիները հանդերձարանում ցնծությամբ նշել էին հաղթանակը։ Տեսանյութում երեւում է, որ Մեսին Մեքսիկայի հավաքականի խաղացողի հետ փոխանակած խաղաշապիկը գցել է հատակին եւ տրորել։
Argentina players were HYPE after beating Mexico
— ESPN FC (@ESPNFC) November 26, 2022
(via @Notamendi30) pic.twitter.com/VIFSoiqsZJ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.