21:56  ,  27 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Խորվաթիայի կամային հաղթանակը` 4:1 (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Կանադայի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային եւ զրկվեց 1/8 դուրս գալու հնարավորությունից։

Կանադացիները խաղի հաշիվը բացեցին արդեն երկրորդ րոպեին Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 22-ամյա պաշտպան Ալֆոնսո Դեւիսի գոլի շնորհիվ (տեսանյութ

Խորվաթները պատասխան գոլը խփեցին 36-րդ րոպեին։ Գերմանական «Հոֆենհայմի» 31-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որին գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Տոտենհեմի» 33-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը (տեսանյութ

44-րդ րոպեին Խորվաթիային առաջ մղեց խորվաթական «Հայդուկի» 29-ամյա հարձակվող Մարկո Լիվայան (տեսանյութ)։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ շոտլանդական «Սելթիկի» 27-ամյա պաշտպան Յոսիպ Յուրանովիչը։

70-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչը դարձյալ օգտագորեց Պերիշիչի փոխանցումը եւ իր երկրորդ գոլը խփեց (տեսանյութ

Ավելացված չորրորդ րոպեին խորվաթների չորրորդ գոլը խփեց ֆրանսիական «Ռեանի» 24-ամյա կիսապաշտպան Լովրո Մայերը։

F խմբում Խորվաթիան 4 միավորով առաջատարն է։ Նույնքան միավոր ունի Մարոկկոն, որը երկրորդ տուրում 2:0 հաշվով հաղթել էր Բելգիային (3 միավոր)։ Կանադան միավոր չունի։

Առաջին տուրում Խորվաթիան 0:0 հաշվով էր խաղացել Մարոկկոյի հետ, իսկ Կանադան պարտվել էր Բելգիային՝ 0:1:

Վերջին տուրում Խորվաթիան դեկտեմբերի 1-ին կխաղա Բելգիայի, Մարոկկոն՝ Կանադայի հետ։

ԱԱ-2022. F խումբ, երկրորդ տուր

Խորվաթիա - Կանադա՝ 4:1

Անդրեյ Կրամարիչ, 36, 70, Մարկո Լիվայա, 44, Լովրո Մայեր, 90+4 - Ալֆոնսո Դեւիս, 2

Բելգիա - Մարոկկո՝ 0:2 

Աբդելհամիդ Սաբիրի, 73, Զաքարիա Աբուխլյալ, 90+2

Մրցաշարային դրություն․ Խորվաթիա՝ 4 միավոր, Մարոկկո՝ 4, Բելգիա՝ 3, Կանադա՝ 0։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով