15:57  ,  26 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022․ Ավստրալիայի թիմը պարտության մատնեց Թունիսին (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Ավստրալիայի հավաքականը մրցեց Թունիսի թիմի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 23-րդ րոպեին խփեց ճապոնական «Օկայամայի» 31-ամյա հարձակվող Միթչել Դյուկը։ Նրան գոլային փոխանցում կատարեց ավստրալական «Ադելաիդա Յունայթեդի» 30-ամյա հարձակվող Քրեյգ Գուդվինը, որն առաջին տուրում գրավել էր աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դարպասը։

Թունիսի թիմը 4 հարված կատարեց ավստրալացիների դարպասին, 4 սեյվ կատարեց դանիական «Կոպենհագենի» 30-ամյա դարպասապահ Մեթյու Ռայանը։

D խմբում Ավստրալիան 3 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, Թունիսը վերջինն է՝ 1 միավոր։

Առաջին տուրում Թունիսիը 0:0 հաշվով էր խաղացել դանիացիների հետ, Ավստրալիան 1:4 հաշվով պարտվել էր աշխարհի չեմպիոն Ֆրանսիային։

Վերջին տուրում նոյեմբերի 30-ին Ավստրալիան կխաղա Դանիայի, Թունիսը՝ Ֆրանսիայի հետ։

ԱԱ-2022. D խումբ, երկրորդ տուր

Թունիս - Ավստրալիա՝ 0:1 (տեսանյութ)

Միթչել Դյուկ, 23

Ֆրանսիա - Դանիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ Ֆրանսիա (1 խաղ)՝ 3 միավոր, Ավստրալիա՝ 3, Դանիա (1 խաղ)` 1, Թունիս՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով