11:08  ,  25 նոյեմբերի, 2022

Բրազիլիայի թիմի բժիշկը՝ Նեյմարի վնասվածքի մասին (ֆոտո)

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը մեկնաբանել է Նեյմարի վնասվածքը Սերբիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում։ Նեյմարը փոխարինվել էր 80-րդ րոպեին։ Նրա նկատմամբ սերբերը կանոնները խախտել են 9 անգամ։

«Նեյմարը աջ սրունք-ոտնաթաթային հատվածի վնասվածք է ստացել։ Այնտեղ հստակ երեւում էր, որ վնասվածքը սերբ ֆուտբոլիստի ծնկով շարժման հետեւանք է։ Նեյմարի ոտնաթաթն այտուցված է։ Պետք է սպասել է 24-ից 48 ժամ հստակ պատկերացում կազմելու համար։ Այսօր պարզա կդառնա, թե քանի օր կպահանջվի ապաքինվելու համար։ Պետք է սպասել»,- Լասմարի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Բրազիլիայի հավաքականը սերբերին հաղթել է 2:0 հաշվով Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնի դուբլի շնորհիվ։  Հաջորդ հանդիպումը Բրազիլիան կանցկացնի նոյեմբերի 28-ին Շվեյցարիայի դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով