14:27  ,  24 նոյեմբերի, 2022

Էրլինգ Հոլանդին Իսպանիայում նկատել են 18-ամյա ընկերուհու հետ (ֆոտո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Նորվեգիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը աշխարհի առաջնությունով պայմանավորված արձակուրդն անցկացնում է իսպանական Մարբելյայում, որտեղ առանձնատուն ունի։

Ֆուտբոլիստին նկատել են ընկերուհու հետ՝ 18-ամյա Իզաբել Հոգսեն Յոհանսենի հետ, հաղորդում է բրիտանական The Sun-ը։ Նա նույնպես նորվեգացի է։ Ծանոթացել են հայրենի քաղաքում՝ նորվեգական Բրյանեում։ Էրլինգ Հոլանդը ծնվել է Անգլիայի Լիդս քաղաքում, սակայն պատանեկությունն անցել է Նորվեգիայում։

Անգլիայի Պրեմիեր լիգան կվերսկսվի դեկտեմբերի 28-ին։ «Մանչեսթեր Սիթին» 17-րդ տուրում կհյուրընկալվի «Լիդս Յունայթեդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English