09:02  ,  24 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 24-ին կավարտվի խմբային փուլի առաջին տուրը։ Պայքարը կսկսեն G եւ H խմբերում ընդգրկված թիմերը։

G խմբում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան կմրցի սերբերի հետ։ Մյուս խաղում կհանդիպեն Շվեյցարիայի եւ Կամերունի հավաքականները։

H խմբում Պորտուգալիայի մրցակիցը կլինի Գանայի թիմը, Ուրուգվայինը՝ Հարավային Կորեան։

ԱԱ-2022, առաջին մրցափուլ

G խումբ

Շվեյցարիա - Կամերուն՝ 14:00 (Երեւանի ժամանակ)

Բրազիլիա - Սերբիա՝ 23:00

H խումբ

Ուրուգվայ - Հարավային Կորեա՝ 17:00

Պորտուգալիա - Գանա՝ 20:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով