17:57  ,  23 նոյեմբերի, 2022

Ռոնալդուն որակազրկվել է Անգլիայում

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան երկու խաղով որակազրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող, 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Անգլիայի անցած առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»  (0:1) հանդիպումից հետո աուտիզմ ունեցող երեխայի հեռախոսը գցելու եւ կոտրելու համար, հաղորդում է Ասոցիացիայի կայքը։

Հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 9-ին, Ռոնալդուն չէր կարողացել զսպել բացասական հույզերը եւ հանդերձարանի ճանապարհին հարվածել էր իրեն հեռախոսով տեսագրող տղայի ձեռքին։ Հետագայում հայտնի էր դարձել, որ տղան ունի ատուզիմի ախտորոշում։

Նոյեմբերի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդն» ու Ռոնալդուն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը, որը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Եթե Ռոնալդուն շարունակի կարիերան Պրեմիեր լիգայում, նա ստիպված կլինի աշխարհի առաջնությունից հետո բաց թողնել երկու հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում