17:57 23 նոյեմբերի, 2022Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան երկու խաղով որակազրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող, 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Անգլիայի անցած առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն» (0:1) հանդիպումից հետո աուտիզմ ունեցող երեխայի հեռախոսը գցելու եւ կոտրելու համար, հաղորդում է Ասոցիացիայի կայքը։
Հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 9-ին, Ռոնալդուն չէր կարողացել զսպել բացասական հույզերը եւ հանդերձարանի ճանապարհին հարվածել էր իրեն հեռախոսով տեսագրող տղայի ձեռքին։ Հետագայում հայտնի էր դարձել, որ տղան ունի ատուզիմի ախտորոշում։
Նոյեմբերի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդն» ու Ռոնալդուն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը, որը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Եթե Ռոնալդուն շարունակի կարիերան Պրեմիեր լիգայում, նա ստիպված կլինի աշխարհի առաջնությունից հետո բաց թողնել երկու հանդիպում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.