13:10  ,  23 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Մարոկկոյի եւ Խորվաթիայի թիմերի մեկնարկային կազմերը

Հայտնի են Մարոկկոյի եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականների մեկնարկային կազմերը աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում։

Մարոկկո․ Բոնո, Հակիմի, Մազրաուի, Ամրաբատ, Ագեր, Սաիս, Զիեշ, Ունաի, Համդալա, Բուֆալ, Էն-Նեսիրի։

Խորվաթիա․ Լիվակովիչ, Պերիշիչ, Լովրեն, Կովաչիչ, Կրամարիչ, Մոդրիչ, Բրոզովիչ, Վլաշիչ, Սոսա, Գվարդիոլ, Յուրանովիչ։

Մարոկկո - Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:00-ին։ F խմբում ընդգրկված են նաեւ Կանադայի եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականները։ Նրանց մասնակցությամբ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով