10:22  ,  23 նոյեմբերի, 2022

Մբապեն հավասարվեց Զիդանին եւ Պլատինիին ԱԱ-ներում խփած գոլերի քանակով

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով հավասարվեց Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողներ Զինեդին Զիդանին եւ Միշել Պլատինիին։

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում (4:1) Ավստրալիայի թիմին խփած գոլը 5-րդն էր Մբապեի համար ԱԱ-ի եզրափակիչ մրցաշարերում։

Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է երկու տարբեր առաջնություններում գոլ խփել մինչեւ 24 տարեկան։ Մբապեից առաջ այդպիսի նվաճում ունեցել են անգլիացի Մայքլ Օուենը, բրազիլացիներ Պելեն եւ Տոստաոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով