Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում ԱՄՆ-ի հավաքականը մրցեց Ուելսի թիմի հետ եւ վերջնամասում բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Լիբերիայի նախագահ Ջորջ Վեայի որդին խփեց ԱՄՆ-ի հավաքականի առաջին գոլը 2022թ․ աշխարհի առաջնությունում։ Ֆրանսիական «Լիլի» 22-ամյա հարձակվող Թիմոթի Վեան 36-րդ րոպեին (տեսանյութ) գրավեց մրցակցի դարպասը։ Գոլային փոխանցումը կատարեց Լոնդոնի «Չելսիի» 24-ամյա կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։
Like father, like son #FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/uadEwvK2NP
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 21, 2022
Ուելսի թիմը հավասարությունը վերականգնեց 82-րդ րոպեին։ ՄԼՍ-ի «Նեշվիլում» հանդես եկող 29-ամյա պաշտպան Ուոլքեր Ցիմերմանը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում եւ Ուելսի հավաքականի առաջատար, ամերիկյան «Լոս Անջելեսի» 33-ամյա հարձակվող Գարեթ Բեյլն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը՝ փրկելով ուելսցիներիներին պարտությունից։
Նախորդ անգամ Ուելսի թիմն աշխարհի առաջնության մասնակցել էր 1958 թվականին եւ Վեայից առաջ գոլ էր բաց թողել բրազիլացի Պելեից։
B խմբի առաջատարը Անգլիայի հավաքականն է, որը 6:2 հաշվով հաղթել էր Իրանի թիմին։ ԱՄՆ-ի եւ Ուելսի թիմերը 1-ական միավորով հաջորդ տեղերում են։
Երկրորդ տուրում ԱՄՆ-ի թիմը նոյեմբերի 25-ին կմրցի Անգլիայի, Ուելսը՝ Իրանի հետ։
ԱԱ-2022, B խումբ, առաջին տուր
ԱՄՆ - Ուելս՝ 1:1 (տեսանյութ)
Թիմ Վեա, 36 - Գարեթ Բեյլ, 82, 11մ
A tale of delight and despair.
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 21, 2022
#FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/CjecXs7Ezb
@England are in the Group B driver's seat #FIFAWorldCup | #Qatar2022
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 21, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում