00:40  ,  22 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Սենեգալ - Նիդեռլանդներ հանդիպման լավագույն խաղացողը

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սենեգալ - Նիդեռլանդներ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հոլանդացիների 23-ամյա հարձակվող Կոդի Գակպոն։

84-րդ րոպեին հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» ֆուտբոլիստը բացել էր խաղի հաշիվը։

Նիդեռլանդները Սենեգալի թիմին հաղթել էին 2:0 հաշվով։ Երկրորդ գոլը խփել էր  Ամստերդամի «Այաքսի» 29-ամյա կիսապաշտպան Դավի Կլասենը (տեսանյութ

Երկրորդ տուրում Նիդեռլանդները նոյեմբերի 25-ին կմրցի Էկվադորի, Սենեգալը՝ Քաթարի հետ։

ԱԱ-2022, A խումբ, առաջին տուր

Սենեգալ - Նիդեռլանդներ՝ 0:2 (տեսանյութ)

Կոդի Գակպո, 84, Դավի Կլասեն, 90+9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով