23:41  ,  21 նոյեմբերի, 2022

Լիբերիայի նախագահի որդին խփեց ԱՄՆ-ի առաջին գոլը ԱԱ-2022-ում (ֆոտո, վիդեո)

Լիբերիայի նախագահ Ջորջ Վեայի որդին խփեց ԱՄՆ-ի հավաքականի առաջին գոլը 2022թ․ աշխարհի առաջնությունում։ Խմբային փուլի առաջին տուրում ԱՄՆ-ի թիմը մրցում է Ուելսի հավաքականի հետ եւ հաղթում է նվազագույն հաշվով ֆրանսիական «Լիլի» 22-ամյա հարձակվող Թիմոթի Վեայի գոլի շնորհիվ 36-րդ րոպեին (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Լոնդոնի «Չելսիի» 24-ամյա կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։

Ընթանում է առաջին խաղակեսը։

56-ամյա Ջորջ Վեան Լիբերիայի հավաքականի, «Միլանի», «Չելսիի», «Մոնակոյի», ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի», «Ալ Ջազիրայի» նախկին ֆուտբոլիստ է, 1995թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր։ Նա Լիբերիայի նախագահ է ընտրվել 2018-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով