11:19  ,  21 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Իսպանիայի հավաքականի 7 խաղացող վատառողջ է

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպումից առաջ կարող է կադրային խնդիրներ ունենալ։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի 7 խաղացող վատառողջ է, հաղորդում է իսպանական AS-ը։

Օդափոխման համակարգի պատճառով նրանք մրսածություն ունեն։ Հիվանդացածների թվում է նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, որը չի կարողացել ավարտին հասցնել մարզումը։

Իսպանիայի հավաքականը նոյեմբերի 23-ին կխաղա Կոստա Ռիկայի թիմի դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս