Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Տիրանայում ընկերական խաղում մրցեց Ալբանիայի թիմի հետ։
Հայաստանի թիմը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու ղեկավարությամբ պարտություն կրեց 0:2 հաշվով։
28-րդ րոպեին աչքի ընկավ Տիրանայի «Պարտիզանի» հարձակվող Ջուլիանո Սկուկան (տեսանյութ)։
64-րդ րոպեին կիսապաշտպան Արտակ Դաշյանի խախտումից հետո դաշտի տերերի առավելությունը 11-մետրանոցից կրկնապատկեց Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Ասլանին։
Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը
Նոյեմբերի 16-ին Հայաստանի թիմը Պրիշտինայում 2:2 հաշվով էր ավարտել ընկերական խաղը Կոսովոյի հետ։
Ընկերական հանդիպում
Ալբանիա - Հայաստան՝ 2:0 (տեսանյութ)
Ջուլիանո Սկուկա, 28, Կրիստիան Ասլանի, 64, 11մ
K. Asllani (pén)
— Football Albanais (@FutbolliShqipFR) November 19, 2022
pic.twitter.com/WEBuFEYHE7
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում