22:55  ,  16 նոյեմբերի, 2022

Հայաստանի հավաքականն ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինայում տեղի ունեցած ընկերական խաղում մրցեց Կոսովոյի հավաքականի հետ եւ ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Ռոման Բերեզովսկու (գլխ․ մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար) գլխավորած թիմից խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի 21-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանը, որն առաջին գոլը խփեց ազգային թիմում։  Գոլային փոխանցումը կատարեց դանիական «Ռանդերսի» 27-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը։

Կոսովոյի թիմը հաշվի հավասարությունը վերականգնեց 67-րդ րոպեին։ «Փյունիկի» 23-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի խախտումից հետո 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց հունգարական «ՄՕԼ Ֆեհերվարի» 23-ամյա հարձակվող Լիրիմ Կաստրատին։

82-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը խփեց ղազախական «Աստանայի» 30-ամյա եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որին գոլային փոխանցում կատարեց Երեւանի ԲԿՄԱ-ի 19-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը։

Ավելացված երրորդ րոպեին Կոսովոյի երկրորդ գոլը խփեց շվեյցարական  «Յանգ Բոյզի» 23-ամյա կիսապաշտպան Դոնատ Ռուդհանին։

Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը Տիրանայում ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի թիմի հետ։

Ընկերական հանդիպում

Կոսովո - Հայաստան՝ 2:2

Լիրիմ Կաստրատի, 67, 11մ, Դոնատ Ռուդհանի, 90+3 - Ժիրայր Շաղոյան, 24, Կամո Հովհաննիսյան, 82

Հայաստան

1.Ստանիսլավ Բուչնև, 3․ Վարազդատ Հարոյան (ա), 5․ Արտակ Գրիգորյան (6․ Սերգեյ Մկրտչյան, 63), 7․ Ժիրայր Շաղոյան (18․ Պետրոս Ավետիսյան, 85), 9․ Էդգար Բաբայան (19․ Նարեկ Գրիգորյան, 63), 10․ Արտակ Դաշյան, 11․ Հովհաննես Հարությունյան, 13․ Կամո Հովհաննիսյան (8․ Ժիրայր Մարգարյան, 85), 17․ Հակոբ Հակոբյան (2․ Դավիթ Տերտերյան, 77), 21․ Ստյոպա Մկրտչյան, 23․ Վահան Բիչախչյան (14․ Արթուր Սերոբյան, 77)

Պահեստայիններ՝ 12․ Արման Ներսեսյան, 16․ Հենրի Ավագյան, 4․ Տարոն Ոսկանյան, 15․ Հրայր Մկոյան, 20․ Սերոբ Գալստյան, 22․ Արման Ղազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս