21:29  ,  18 նոյեմբերի, 2022

Բերեզովսկու եւ Բիչախչյանի նախախաղային ասուլիսը Տիրանայում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին ու լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Տիրանայում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին, փոխանցում է ՀՖՖ-ի կայքը։

Հարցեր Վահան Բիչախչյանին․

Մեզ թվաց, որ Կոսովոյի հավաքականի դեմ խաղում ավելի շատ փորձում էիք խաղալ հակագրոհներով: Արդյո՞ք դա խաղային ոճ է, թե՞ ուղղակի այդպես ստացվեց:

Կարող եմ ասել, որ առաջադրանք չէինք ստացել խաղալ հակագրոհներով: Որոշ իրավիճակներում շատ լավ էինք վերահսկում գնդակը, մենք էինք թելադրում, լավ գրոհներ էինք կազմակերպում ու հենց խաղի սկզբից լավ պահեր ունեինք: Երկրորդ խաղակեսում ավելի շատ  հակագրոհներով խաղացինք, առաջին գոլն էլ հենց հակագրոհի արդյունքում խփեցինք: Խաղի որոշ  հատվածներում ավելի շատ վերահսկում էինք գնդակը, որոշ հատվածներում փորձում էինք հակագրոհներով խաղալ: Այնպես չէ, որ դաշտ էինք դուրս եկել միայն հակագրոհներով խաղալու համար:

Կոսովոյի դեմ խաղում շատ էին հեռահար հարվածները Ձեր կատարմամբ: Արդյո՞ք դա պայմանավորված էր խոտածածկի որակով և խաղի բնույթով, թե՞ այդպիսի մարզչական առաջադրանք կար:

Մարզիչի կողմից կային հրահանգներ, որոնք կատարելու դեպքում կկարողանայինք լավ արդյունքի հասնել:

Հարցեր Ռոման Բերեզովսկուն․ 

Ձեր առաջին տպավորությունները Կոսովոյի հետ 2:2 ավարտված հանդիպումից:

Բոլորը տեսան, որ բավականին փոխվել է մեր խաղային պատկերը: Մենք ավելի շատ էինք գնդակով լինում: Հույս ունեմ, որ թե՛ մեր ֆուտբոլիստները և թե՛ մենք ավելի շատ հաճույք ստացանք այդպիսի խաղից: Ափսոս, մի քիչ չհերիքեց հաղթանակի համար:

Որքանո՞վ եք ծանոթ Ալբանիայի հավաքականին  և ուսումնասիրե՞լ եք արդյոք նրանց խաղերը, թե ոչ:

Ժամանակակից ֆուտբոլում, կարծում եմ, հնարավոր չէ չուսումնասիրել հակառակորդին: Այո՛, մենք նայել ենք Իտալիայի դեմ վերջին խաղը և ըստ դրա պատրաստվել ենք վաղվա հանդիպմանը:

Արդյո՞ք մեծ փոփոխություններ են սպասվում վաղվա խաղում տակտիկայի և կազմի ռոտացիայի տեսանկյունից:

 Բավականին շատ ֆուտբոլիստներ մասնակցեցին երեկվա հանդիպմանը, մենք օգտագործեցինք բոլոր հնարավոր փոփոխությունները: Վաղը մի քանի անակնկալ կմատուցենք մրցակցին: Ռոտացիայի պահով դեռ ժամանակ ունենք, 1 օր դեռ կա: Տեսնենք, թե ինչպես են ֆուտբոլիստները վերականգնվել, իսսկ մեր խաղաոճը երևի թե կփոխվի:

Ասացիք, որ հնարավոր է կազմի ռոտացիա, այդ առումով Ալբանիայում արդեն թիմին միացել է «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը: Ի՞նչ կարծիք ունեք այդ ֆուտբոլիստի մասին և հնարավո՞ր է, որ վաղը նա էլ խաղաժամանակ ստանա:

Ափսոս, որ Գալոյանը չկարողացավ մասնակցել Կոսովոյի դեմ խաղին: Բայց վաղը անպայման խաղաժամանակ կստանա, բայց դեռ չեմ կարող ասել կլինի մեկնարկային կազմում, թե դուրս կգա փոխարինման:

Խաղացել եք Ալբանիայի հավաքականի դեմ նաև որպես ֆուտբոլիստ, այսօր արդեն հանդես եք գալիս որպես գլխավոր մարզիչ: Ինչպիսի՞ զգացողություններ ունեք:

Որպես ֆուտբոլիստ շատ ծանր հանդիպումներ եմ անցկացրել Ալբանիայի ընտրանու դեմ: Ալբանիան սեփական դաշտում շատ լավ է հանդես գալիս: Նախապատրաստական փուլը որպես մարզիչ ինձնից ավելի շատ ժամանակ է խլում: Բայց հուսով եմ, որ դա օգուտ կբերի մեր թիմին:  

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի թիմի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին։

Նոյեմբերի 16-ին Հայաստանի թիմը 2:2 հաշվով էր ավարտել ընկերական խաղը Կոսովոյի հետ։

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Հենրի Ավագյան - ԲԿՄԱ

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Ավենտիս Ավենտիսյան - «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Արման Ղազարյան - «Ուրարտու»

Հակոբ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա) 

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Պետրոս Ավետիսյան - «Ակժայիկ» (Ղազախստան)

Արթուր Գալոյան - «Ալանիա» (Ռուսաստան)

Արտակ Դաշյան - «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Սերոբ Գալստյան - «Արարատ»

Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում