19:14  ,  17 նոյեմբերի, 2022

ATP Finals. Ռաֆայել Նադալը հաղթեց Կասպեր Ռուուդին

Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլի վերջին տուրում իսպանացի Ռաֆայել Նադալը մրցեց նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ եւ առավելության հասավ 7:5, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 44 րոպե։

Նադալը առաջին երկու տուրերում կրած պարտություններից հետո զրկվել էր կիսաեզրափկիչ դուրս գալու հնարավորությունից։ Ռուուդը երկու հաղթանակից հետո նվաճել էր ուղեգիրը։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը մոտ 15 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով