Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրաժարվել է նշել մեկ ֆավորիտի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությունում։
«Աշխարհի գավաթի հավակնորդները 8-ն են․ Բելգիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Արգենտինա եւ Բրազիլիա։ Մեկ ֆավորիտ չկա։ Չեմ կարող նշել, թե այդ թիմերից որն ավելի մեծ հնարավորություններ ունի»,- Ռոբերտո Մարտինեսի խոսքը մեջբերում է AS-ը։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Բելգիայի հավաքականի մրցակիցները կլինեն Կանադայի, Մարոկկոյի եւ Խորվաթիայի թիմերը։ Առաջին խաղում բելգիացիները նոյեմբերի 23-ին կմրցեն կանադացիների հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:05 , 11 նոյեմբերի
13:02 , 11 նոյեմբերի 
12:27 , 11 նոյեմբերի 
12:12 , 11 նոյեմբերի
11:44 , 11 նոյեմբերի
11:09 , 11 նոյեմբերի
10:53 , 11 նոյեմբերի
10:02 , 11 նոյեմբերի
09:06 , 11 նոյեմբերի
00:59 , 11 նոյեմբերի